Երբ ի մի են բերվում մարդասիրությունն ու առաջադեմ բժշկական տեխնոլոգիաները
Մեր թիմը

Մեր փորձառու ու պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմը նվիրված է կարիքավոր քաղաքաքացիների կյանքի բարելավման գործին: Մենք պատիվ ունենք աշխատելու բժիշկների հետ, ում անձնական ներդրումը մեր ծրագրում հասնում է վիրահատության իրական արժեքի 50%-ին: Մեր անձնակազմը մոտիվացված է յուրաքանչյուր հիվանդին ամբողջական կյանքով ապրելու հնարավորություն տալու ցանկությամբ: Մեր բժիշկների մասնագիտական պատմությունը վկայում է բժշկության այս ճյուղում նրանց բարձր որակավորման մասին: 

Արշակ Միրզոյան

MD, Doctor of Medical Science, Head of Yerevan Center of Limb Lengthening and Reconstruction, President and founder of Armaveni Charitable Foundation. Has worked in Kurgan (RF) directly under the leadership of Professor Ilizarov from 1980 to 1989. During that time, he successfully defended his PhD on treatment of congenital pseudoarthrosis with the Ilizarov technique. Dr. Mirzoyan practiced and taught the Ilizarov technique in Portland, USA for two years and in Aalborg, Denmark, where he helped to establish an Ilizarov center. In his more than 30 years of practice, he has treated over 2000 patients and authored over 50 papers in different medical publications worldwide and two monographs.

Արդեն 15 տարի է, ինչ «Արմավենի» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «Քայլի՛ր Հպարտ» ծրագիրը: Անապահով ընտանիքներից հենաշարժական ապարատի տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկմեր ծրագրի շրջանակում ստանում են անվճար բուժում: Նրանց մեծամասնությունը երեխաներ են՝ Հայաստանից, Արցախից և Ջավախքից: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր հասարակությունն այսօր բարեգործությունների կարիք ունի: Դրա կարիքն ունեն ինչպես երեխաները, այնպես էլ՝մեծահասակները, ում առողջությունը թույլ չի տալիս աշխատել և լիարժեք կյանքով ապրել: 

«Քայլի՛ր Հպարտ» ծրագիրն արժանացել է ՀՀ առողջապահության նախարարության, անհատների և կազմակերպությունների օժանդակությանը: Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի սրտացավ վերաբերմունքը մեր գործին: Շնորհիվ այս բարեգործական ծրագրի ավելի քան 120 հոգի ստացել է անվճար բուժում, զգալիորեն բարձրացրել է իր կենսական չափանիշները. վիրահատությունից հետո շատերն ընտանիք են կազմել, աշխատում և ապրում են լիարժեք կյանքով: 

Այդուհանդերձ, ցավոք, չի պակասում այն մարդկանց թիվը, ում համար ծրագիրն առողջացման միակ հնարավորությունն է: 

Կոչ եմ անում ձեզ՝ ձեր մասնակցությունը ցուցաբերել մարդասիրական այս առաքելությանը: Ձեր օգնությամբ կարող ենք կարիքավորներին մարդկային երջանկության և հպարտ քայլելու հնարավորություն տալ: «Արմավենի» հիմնադրամի անձնակազմի, բուժում ստացած հիվանդների և նրանց ընտանիքների անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել այս ծրագրում: Եվ ուրեմն՝ ի գործ: Ու թող հատուցվի ձեր բարությունը: 

«Արմավենի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր և նախագահ,

Արշակ Միրզոյան

Գարեգին Զուռնաչյան

Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի օրթոպեդ- վնասվածքաբան

Գարսևան Մալխասյան

Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի օրթոպեդ- վնասվածքաբան

Հակոբ Միաքայելյան

Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի ֆիզիոթերապևտ

Մարիետա Սաղաթելյան

Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի գլխավոր բուժքույր

Նանե Մինասյան

Ծրագրի ղեկավար

Վարդուհի Դանիելյան

Ադմինիստրատիվ համակարգող

Վերգինե Լազյան

Ֆինանսական համակարգող

Հիվանդների անհատական կարիքներից ելնելով՝ անհրաժեշության դեպքում Արմավենին համագործակցում է նաև այլ մասնագետների հետ, ովքեր իրենց համաձայնությունն են հայտնում աջակցելու մեր ծրագրին:

Անատոլի Գնունի

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ռեանիմատոլոգ- անեսթեզիոլոգ, «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայությունների ղեկավար

Արամ Ստեփանյան

N1 Համալսարանական կլինիկայի վնասվածքաբան-օրթոպեդ

Գարեգին Բաբլոյան

բ.գ.թ., պլաստիկ վիրաբույժ, Վիկմեդ բժշկական կենտրոնի ղեկավար:

Հրանտ Կալենտերյան

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական վերակենդանացման և անզգայացման բաժանմունքի ղեկավար, Երևանի գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Կարապետ Մոմջյան

Օրթոպեդ-վնասվածքաբան, «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ

Լաուրա Մովսիսյան

Մանկական վերականգնողական հանրապետական կենտրոնի վերականգնողական բաժանմունքի վարիչ

Խորհուրդ

Թեդ Խաչատուրիան (ԱՄՆ), Սուրեն Սարգսյան (ՌԴ), Նշան Աճեմիան (ԱՄՆ), Գրիգոր Յաբուրիան (ՄԱԷ), Արշակ Միրզոյան (ՀՀ)
Մեր հիվանդանոցը

Վերակառուցողական վիրահատություններն անց են կացվում Երևանում գտնվող Նաիրի Բժշկական Կենտրոնում: Նաիրին ձեռք է բերել Հայաստանում առաջատար բժշկական կենտրոնի համբավ: Կենտրոնը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչպես նաև առկա են վիրահատության հաջողությունը երաշխավորող բոլոր նախադրյալները: Հիվանդանոցային հարմարավետ պայմանները հիվանդների համար բուժման ընթացքը դարձնում են հնարավորինս տանելի և արդյունավետ: