Երբ ի մի են բերվում մարդասիրությունն ու առաջադեմ բժշկական տեխնոլոգիաները
Մեր շահառուները

«Արմավենի» հիմնադրամն աշխատում է Հայաստանի անապահով ընտանիքների, մեծամասամբ՝ երեխաների հետ: Մեր ծրագրում ներգրավվում են Հայաստանի, Արցախի և Ջավախքի կարիքավոր ընտանիքներից հաշմանդամներ, ում բնածին, ձեռքբերովի կամ նույնիսկ զինվորական ծառայության ընթացքում ստացված վերջույնթների դեֆորմացիաներն ու պաթոլագիաները զրկում են նրանց լիարժեք կյանքի հնարավորությունից:

Աղքատության մեջ ապրելն արդեն իսկ ծանր կյանք է ենթադրում, բայց և այնպես, այս երիտասարդներից շատերը, չնայած իրենց սոցիալական վիճակին, լավատեսորեն են նայում կյանքին: Այնուամենայնիվ, երբ մարդը ծնվում է անապահով ընտանիքում, այն էլ ֆիզիկական արատով, հասարակության լիարժեք անդամ դառնալու և կյանքում առաջընթաց ունենալու հույսերը շատ չեն: Մեր առաքելությունը նրանց նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելն է: Երեխայի աչքերի փայլը տեսնելը, երբ նա հասկանում է, որ վերջապես կարող է ապրել այնպես, ինչպես իր հասակակիցները, մեր թիմի մեծագույն ուրախությունն է:    

«Ի սրտե շնորհակալ եմ բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր մասնակցություն ունեցան դստերս՝ Մարիամի ոտքի վիրահատությանը: Շնորհակալ եմ վիրահատող բժիշկ Արշակ Միրզոյանին, ով օգնեց լուծել ֆինանսական դժվարին խնդիրը: Գնտվենց մի մարդ, ով ստանձնեց վիրահատության ամբողջ ֆինանսավորումը: Նա ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, ում ես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը: Մեծապես շնորհակալ եմ նաև բժիկ Արսեն Վահրամյանին, բուժքույր՝ Մարիետային և ընդհանրապես ամբող բժշկական անձնակազմին: Թող Աստված բոլորիդ առոջություն տա»:

Ալվարդ Վարդանյան

«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունը ցուցաբերեցին իմ որդի՝ Կաերն Պողոսյանի ոտքի վիրահատությանը: Իմ խորին շնորհակալությունն եմ եմ հայտնում իրեն բուժող բժիշկ Արշակ Միրզոյանին, ում շնորհիվ իմ տղան քայլում է և «Վորլդ Վիժն» կազմակերպությանը՝ ֆինանսական աջակցության համար: Ցանկանում եմ ձեզ բոլորիդ շատ և շատ առողջություն և որ ձեր երկար ձեռքը երբեք չկարճանա, միշտ կարողանաք տալ ձեր աջակցությունը բոլոր մեր պես ընտանիքներին: Եվ տա Աստված՝ միշտ հասնեք հաջողությունների կյանքում և աշխատանքում: Մեծապես շնորհակալություն եմ հայտնում մեր բուժքույր Մարիետայի և ամբողջ բուժանձնակազմին»: 

Թագուհի Պողոսյան

«Իմ ընտանիքն ու ես ցանկանում ենք հայտնել մեր խորին երախտագիտությունը Հարավկովկասյան Երկաթուղի ընկերությանը, բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին ինձ իմաստավորել կյանքս և ում շնորհիվ իմ երազանքը կատարվեց: Ամբողջ սրտով մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին ամենայն բարիք, քաջ առողջություն ու հաջողություն: Թող ձեր սրտերում այս կայծը չմարի, որ հնարավորություն ունենաք օգնելու այլ մարդկանց: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի բժիշկ Արշակ Միրզոյանին և ամբողջ բժշկական անձնակազմին իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի համար համար: Այժմ ես ապրում սովորական կյանքով՝ իմ հասակակիցների պես  զբաղվում եմ սպորտով, սովորում եմ և օգնում եմ ծնողներիս: Ես սովորում եմ Երևանի Պետական Հենակետային Բժշկական քոլեջի գինեկոլոգիայի բաժնում: Անում եմ ամեն ինչ, որ ապագայում դառնամ լավ բժիշկ և ինքս էլ կարողանամ օգնել մարդկանց: Այժմ ես քայլում եմ վստահությամբ՝ շնորհիվ այն բարի մարդկանց, ովքեր հովանավորեցին իմ վիրահատությունն ու բուժումը: Աստված բոլորիդ պահապան»:

Օլգա Պանֆիլովա

«Բարեկամնե՛ր, դիմում եմ ձեզ՝ համոզված լինելով, որ մարդասիրությունը, կարիքավորներին օգնելու պատրաստակամությունը և  բարեգործությունն այն կարևոր արժեքներն են, որոնց վրա խարսխված է հասարակության բարոյականությունը: Դրանք նաև մեր ազգային միասնականության հիմքն են: Մեր ազգի բարեկեցությունն ու առողջությունը կախված են յուրաքանչյուրիս ցանկությունից և հնարավորություններից: «Արմավենի» բարեգործական հիմնադրամը մերձավորի հանդեպ հոգատարության մի հիասքանչ օրինակ է: Ծանոթացեք, խնդրեմ, բարերարների և բժիշկների համատեղ ջանքերով այս գործունեության ապշեցուցիչ արդյունքներին, առանց որոնց օգնության հնարավոր չէ բժշկության մեջ կիրառել նորագույն տեխնոլոգիաները, անապահով ընտնիքներից հենաշարժական ապարատի տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց ապահովել լիարժեք կյանքով: Պատահական չէ, որ ծրագիրը կոչվում է «Քայլի՛ր հպարտ»: Ցուցաբերեք Ձեր մասնակցությունն այս աստվածահաճո գործին և եկեք միասին քայլենք հպարտ»:

Ռիտա Սարգսյան