Երբ ի մի են բերվում մարդասիրությունն ու առաջադեմ բժշկական տեխնոլոգիաները
Միացեք մեզ

Անհատական հնարավորություններ

Ձեր նվիրատվությունը ուղղակիորեն բարելավում է «Քայլիր Հպարտ» ծրագրի մասնակիցների կյանքը: Շատ դոնորներ արդեն իսկ ականատես են եղել իրենց ներդրման արդյունավետությանը, բայց դեռևս կան մի շարք քաղաքացիներ, ում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:  Միացե՛ք մեր հովանավորների թվին՝ հնարավորություն տալով ևս մեկին քայլել հպարտ:

Հովանավորությունը կարող է լինել մեկանգամյա նվիրատվության կան ամսական ներդրումների տեսքով:

Համագործակցություն

Բացի ֆինանսական աջակցությունից կան մի շարք այլ եղանակներ, որոնց միջոցով կարող եք ձեր ներդրումն ունենալ «Քայլի՛ր Հպարտ» ծրագրում: Ինչպես օրինակ՝ բարեգործական տարբեր միջոցառումների, Արմավենի հիմնադրամի գործունեության մասին տեղեկացվածության տարածման նպատակով սեմինարների կազմակերպում կամ կազմակերպման համար տարածքի տրամադրում: Մենք ողջունում ենք ցանակացած աջակցություն, որը կնպաստի ծրագրի զարգացմանն ու կօգնի մեզ իրականացնել մեր առաքելությունը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Հայաստանը զարգացող երկիր է, և չնայած առաջատար բժշկական ծառայությունների հասանելիությանը, հենաշարժական վնասվածքներ և դեֆորմացիաներ ունեցողների  վիրահատությունների պահանջը գեռակշռում է վճարունակ հիվանդների հնարավորությունները:

Մենք ողջունում ենք այն ձեռնարկություններին, որոնք անտարբեր չեն ուրիշների բարեկեցության հանդեպ և իրենց մասնակցությունն են ունենում Հայաստանում տարբեր սոցիալական ծրագրերում:

Մենք խրախուսում ենք ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվության զգացումը, որոնք իրենց գործունեությանը ներգրավում են նաև հասարակական գործունեություն՝ այդպիսով դրական ազդեցություն ունենալով առավել խոցելի խմբերի վրա: