Երբ ի մի են բերվում մարդասիրությունն ու առաջադեմ բժշկական տեխնոլոգիաները
Մերի Մարգարյան
12 Հուլիս, 2018

Սիրով տեղեկացնում ենք, որ Հուլիսի 9-ին Մերին հաջողությամբ վիրահատվեց «Հայ-Էյ-Էմ» Բարեգործական Հիմնադրամի և ԵՎՎԵԿ-ի բժշկական անձնակազմի հովանավորությամբ։ Սա Մերիի արդեն իսկ երրորդ վերակառուցաղական վիրահատությունն էր՝ իրականացված «Քայլի՛ր Հպարտ» ծրագրի շրջանակում։

Մերին «Արմավենի» հիմնադրամի շահառուն է հանդիսանում 2013թ․-ից սկսած՝ աջ ստորին վերջույթի զարգացման բնածին անոմալիա` աջ ազդրոսկրի 35 սմ կարճացում ախտորոշմամբ։ Այս տարիների ընթացքում նա անցել է բուժման երկու փուլ, որոնց ընթացքում հաջողվել է Մերիի ոտքը երկարացնել 16 սմ-ով։ Երրորդ փուլը նախատեսում է ազդոսկրի մինչև 15 սմ երկարացում։

«Արմավենի» հիմնադրամի և Մերիի հարազատների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հովանավորներին աջակցության համար։