Երբ ի մի են բերվում մարդասիրությունն ու առաջադեմ բժշկական տեխնոլոգիաները
Կարեն Փոլադյան
9 Հուլիս, 2018

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հայ-Էյ-Էմ» բարեգործական հիմնադրամի, Հայ Օգնության Ֆոնդի և Երևանի՝ Վերջույթների Վերակառուցման և Երկարացման Կենտրոնի համատեղ ֆինանսական աջակցությամբ վերակառուցողական վիրահատությանը սպասող Կարենը, հաջողությամբ վիրահատվեց հուլիսի 5-ին։

Տավուշի մարզից 17-ամյա Կարենն ախտորեշվել էր աջ կոնք-ազդրային հոդի բնածին բարձր հոդախախտ՝ վերջույթի 6 սմ կարճացում հիվանդությամբ։ Կարենը շուտով դուրս կգրվի հիվանդանոցից հետվիարահատական բուժումը տանը շարունակելու նպատակով։

«Արմավենի» հիմնադրամի և Կարենի հարազատների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հովանավորներին աջակցության համար։