Երբ ի մի են բերվում մարդասիրությունն ու առաջադեմ բժշկական տեխնոլոգիաները
Այս պահին 27 հոգի սպասում է վիրահատության
Քայլի՛ր Հպարտ

Մեր տեսլականը

Աղքատությունը չպետք է զրկի մարդկանց լիարժեք կյանքից և ֆիզիկական շարժողունակությունից այն դեպքում, երբ նրանք կարող են ապրել հպարտ: 

Մեր առաքելությունը

Արմավենի հիմնադրամի առաքելությունն է Հայաստանում առաջադեմ օրթոպեդիկ բուժումը հասանելի դարձնել անապահով ընտանիքներին:  Աղքատության մեջ ապրելն էապես մեծացնում է տարատեսակ հիվանդությունների՝ այդ թվում հենաշարժական համակարգի խնդիրների առաջացման հավանականությունը:  Մեր առաքելությունն է աջակցել հաշմանդամներին ՔԱՅԼԵԼ ՀՊԱՐՏ՝ ընձեռելով նրանց լիարժեք և արժանապատիվ կյանքի հնարավորություն:

Արմավենի հիմնադրամի մասին

Արմավենի բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2000 թվականին: Ներկայումս հիմնադրամի «Քայլի՛ր հպարտ» ծրագրի շրջանակում Հայաստանից, Արցախից և Ջավախքից ավելի քան 110 հոգի՝ մեծավմասամբ երեխաներ, ստացել են անվճար բժշկական օգնություն: Շահառուների գերակշիռ մասը լիովին ապաքինվել է կամ զգալիորեն բարելավվել են նրանց կյանքի որակն ու ապրելակերպը: Բուժվածներից շատերը գտել են աշխատանք, ստեղծել ընտանիք և այժմ ապրում են ամբողջական կյանքով: 

Մեր նպատակն է հնարավորություն ընձեռել կարիքավորներին ստեղծել արժանապատիվ ապագա մեր երկրում: Մենք վստահ ենք, որ եթե բարձր սոցիալական պատասխանտվություն ունեցող յուրաքանչյուրն իր գործունեության շրջանակում և հնարավորության սահմաններում մասնակցի սոցիալական ծրագրերին, Հայաստանը կդառնա ավելի լավ երկիր բոլորի համար:

Արմավենին կիրառում է հենաշարժական համակարգի պաթոլոգիաների բուժման Իլիզարովի առանձնահատուկ մեթոդը, որը հնարավորություն է տալիս հասնելու փայլուն արդյունքների: Այս մեթոդի կիռաումը հաջող և հաճախ անփոխարինելի բուժում է առաջարկում բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ խախտումների դեպքում, ինչպես օրինակ՝ բնածին կոնքազդրային հոդախախտ, բնածին ծուռթաթություն, օստեոմիելիտ, բնածին անոմալիաներ, վերջույթների դեֆորմացիաներ, վնասվածքների հետևանքներ և այլ պաթոլոգիաներ:

Մեր մոտեցումը

Արմավենի հիմնադրամն իր գործունեությունը կազմակերպում է լիովին թափանցիկ՝ հովանավորներին վստահեցնելու նպատակով, որ իրենց ֆինանսական աջակցությունն ամողջությամբ ուղղվում է կարիքավորների բուժմանը: Մենք պարտավորվում ենք շնորհատուներին տրամադրել վիրահատության ամբողջ ընթացքի մասին տեղեկատվությունը, որպեսզի նրանք վստահ լինեն, որ իրենց նվիրատվությունը ուղղակիորեն բարելավում է հովանավորվող հաշմանդամների կյանքը:  


Եթե դուք կիսում եք մեր արժեքները, միացեք մեր մարդասիրական առաքելությանը՝ հնարավորություն տալով մեզ բարելավել ավելի շատ կյանքեր: Ձեր օգնությամբ կարող ենք շատերին հնարավորություն տալ դառնալու «Քայլի՛ր հպարտ» նախաձեռնության մասնակից: